Հարևանները ծաղրում էին այս տարեց մարդուն և համարում նրան խելագար։ Ամեն օր նա վերցնում էր բահը և հեռանում գյուղից՝ հերթական տունկն անելու։ Ոչ ոք չէր հասկանում, թե ի վերջո ինչի է ցանկանում հասնել ծերուկը։ Սակայն երբ մարդիկ սկսեցին ավելի լավ ապրել, միաժամանակ ծերուկին սկսեցին հերոս համարել։ 

Բանն այն է, որ Ինդոնեզիայի իշխանություններն ուշադրություն չեն դարձնում երկրի լքված ու հեռավոր տարածքներին, հետևաբար նման վայրերի սակավաթիվ բնակիչններն ի վերջո հեռանում են այլ՝ մարդաշատ վայրեր։ Սակայն 69-ամյա ծերուկ Սադիմանը, ում համարում են գյուղի տարիքով ավագը, չի պատրաստվում լքել իր բնակավայրը, այլ, ընդհակառակը, ցանկանում է ականատես լինել, թե ինչպես է բարգավաճում վերջինս։ Չնայած պատկառելի  տարքին՝ նա որոշել է պայքարել 25 տարի առաջ Կենտրոնական Յավայի տարածքները վնասած հրդեհների հետանքների դեմ։ Աղետի ժամանակ այրվել է բնակավայրի մի մասը, դրան շրջապատող անտառային հատվածը, և որպես հետևանք՝ գետերն ու լճերն սկսել են ցամաքել։ 

Առանց ոռոգման ջրի գյուղատնտեսությամբ զբաղվելն անհնար է։ Աստիճանաբար նվազեց բերքի քանակը, որը տարածաշրջանում եկամուտի հիմնական աղբյուրն էր։ Յուրաքանչյուր տարի բուսականությունը նվազ փարթամ էր լինում։ Ի վերջո բոլոր գետերն ու լճերը ցամաքեցին, հարևան գյուղերի բնակիչները լքեցին իրենց ագարակները, և բնակավայրերում միայն մի քանի մարդ մնաց։ 

Այդ ժամանակ Սադիմանը հասկացավ, որ մինչ որևէ մեկը որևէ գործողություն չձեռնարկի, ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունենա։ նա գտավ համապատասխան գլխարկ ու շապիկ և ուղևորվեց՝ ծառեր տնկելու։ Ի սկզբանե նրան ոչ ոք չէր աջակցում՝ ոչ իշխանությունները, ոչ բնակիչները։ Այդ իսկ պատճառով Սադիմանն իրավիճակը իր ձեռքերում վերցրեց և ապացուցեց, որ «մարտի դաշտում միայնակ է»։ 

Տարեց տղամարդը գործի է անցել հեռավոր 1997 թ․, երբ դեռ 45 տարեկան էր։ Ամեն օր նա արթնանում էր վաղ առավոտյան և ուղևորվում լեռներ՝ հող հավաքելու։ Նրան դուրս թողեցին համայնքի խորհրդից, նրան լքեցին հարազատները, քանի որ կարծում էին՝ ծառ տնկելով տուն պահել հնարավոր չէ։ Տղամարդը վաճառեց արժեքավոր ամեն բան։ 

10 տարում տղամարդը վերածվեց ծերուկի, ոտքերի և ստամոքսի հիվանդություններ ձեռք բերեց, քանի որ առավոտից մինչև ուշ գիշեր լեռներ էր մագլցում և ուտում միայն փչացած ցորեն։ Սակայն, միաժամանակ, ուրախանում էր յուրաքանչյուր նոր տնկիի համար և շարունակում նույն ոգևորությամբ։ 24 տարի անց Սադիմանը տեսավ իր աշխատանքի առաջին արդյունքը։ Մի անգամ անձրևից հետո նա մնաց լճի մոտ և նկատեց, որ դրա մի մասն սկսել է լցվել։ Նոր ջրամբարների շուրջ աստիճանաբար բուսականություն աճեց։ 

Այս ողջ ընթացքում Սադիմանը սեփական ձեռքերով տնկել է ավելի քան 11 հազար ծառ և կանաչապատել մի հսկայական շրջան։ Մասնագետները նշում են, որ տղամարդուն հաջողվել է նաև կանպել հողի էրոզիան։ Ֆերմերներն արդեն բերք են հավաքում տարին ոչ թե մեկ, այլ երկու կամ երեք անգամ։ Լքված տղամարդը հերոս է դարձել և այսօր միայն գովասանքի ու շնորհակալության է արժանանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել