168.am-ը գրում է․

«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարում շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինի հայտարարությունը:

«Մենք վերսկսեցինք բանակցություններն Աֆղանստանում ներառական կառավարության ստեղծման շուրջը,- մեջբերում է նրա խոսքը հեռուստաալիքը:- Տարբեր քաղաքական հոսանքների հետ ընթանում են կոնսուլտացիաներ ապագա կառավարության կազմի վերաբերյալ: Երբ այդ կազմը որոշվի, այդ մասին կհայտարարվի»:

«Այժմ ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ կառավարությունը որոշելու համար,- նշել է Շահինը:- Մեզ մոտ իշխանության վակուում է առաջացել:

Ուստի ընտրությունների ժամանակ չկա: Առայժմ չկա նաեւ նոր սահմանադրություն, մենք այն մշակում ենք հետագա հաստատման համար: Սպասվում է ոչ քիչ աշխատանք, եւ դրա համար պահանջվում Է ներառական կառավարություն: Այդ մարդիկ կընտրվեն տարբեր քաղաքական գործիչների եւ մեր բարձրագույն ղեկավարության միջեւ երկխոսության միջոցով»:

Աֆղանստանում ռազմական գործողությունն ավարտելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից եւ զրքերի դուրսբերումն սկսվելուց հետո «Թալիբանը» հարձակում է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ լքում է երկիրն՝ արյունահեղություն թույլ չտալու համար: Արեւմտյան երկրները տարահանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությությունների աշխատակիցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել