«Ազգային ժողովում նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ. Պատգամավորները հարգեցին օգոստոսի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ՀՀ զինված ուժերի երկու զինծառայողների հիշատակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը»: Այս հաղորդագրությունը կարդալուց հետո մի եզրահանգում կարելի է ունենալ․ Ալեն Սիմոնյանը, երբ առաջարկում է հարգել զոհված երկու զինծառայողի հիշատակը, մոռանու՞մ է, որ ինքը գլխավորում է մի երկրի Ազգային ժողով, որի հարյուրավոր զինծառայողների մասունքները, պատերազմից մի քանի ամիս անց, դեռևս գտնվում են մարտի դաշտերում և անտառներում, իսկ հայտնաբերված մի քանի տասնյակ զինծառայողների մասունքները դեռևս չճանաչված վիճակում, պարկերի մեջ, շարունակում են մնալ դիահերձարաններում՝ լավագույն դեպքում սառնարաններում։ Այդ երկրի Ազգային ժողովի պատգամավորները ոչ թե մեկ րոպե, այլ, ընդհանրապես պետք է կանգնեն ու չնստեն այնքան ժամանակ, քանի դեռ հողին չի հանձնվել վերջին զինվորի մասունքները։ Իսկ Ալեն Սիմոնյանի ներկայացրած քաղաքական ուժի ներկայացուցիչները, իրենց առաջնորդի հետ միասին, երկար կանգնելուց հետո պետք է նստեն ոչ թե իրենց փափուկ աթոռերին, այլև բանտերում՝ Հայրենիքի հանդեպ գործած իրենց աններելի մեղքերի համար։
May be an image of 8 people and people standing
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել