Նիկոլի պատճառով է միջազգային հանրությունն անտեսում Հայաստանին
Իշխանական սպասարկուները և երկրպագուները սկսել են դժգոհել, այսպես կոչված, միջազգային հանրությունից, որը չի զսպում սանձարձակ Ադրբեջանին...
Այս իշխանություններին սպասարկող որոշ անձինք կա՛մ իրականում չեն հասկանում, կա՛մ ցույց են տալիս թե չեն հասկանում, որ իրենց նշած "միջազգային հանրության" համար ձեռնտու և պատվաբեր է գործ ունենալ հարուստ և Հայաստանին հաղթած ապշերոնյան սուլթանի հետ, քան իրեն ժողովրդավար երևակայող, բայց իրականում տոտալիտար համակարգին անցնող, ահռելի պարտքերի մեջ խճճված և Ադրբեջանի դեմ ծնկած Հայաստանի, որտեղ իշխանությունը գտնվում է երկիրը դիտավորյալ պարտության տարած Նիկոլ Անհողի ձեռքում...
Պատմություն պետք է գիտենալ, և վերջապես պետք է հասկանալ, որ այդ նույն միջազգային հանրությունը վաղնջենական ժամանակներից հարգում է ուժեղներին և գերադասում է հեռու մնալ պարտվածներից և լացկաններից... Միջազգային հանրության ո՞ր սուբյեկտը կարող է հարգել մի պետության, որը չի կարող պայքարել թշնամական պետության իր տարածք ներխուժած 250 ասկյարների դեմ...
Մեր ճարպիկ իշխանասպասարկուներին ասեմ, որ այդ նույն միջազգային հանրության շատ կարևոր ներկայացուցիչներ ավելին գիտեն 44-օրյա մեզ համար խայտառակ ավարտված պատերազմից և ինչու՞ պետք է Հայաստանի և Արցախից մնացած մասնիկի համար իրենց հարաբերությունները փչացնեն Բաքվի հետ, եթե մեր վարչապետ կոչվածը Ստեփանակերտի հրապարակում ղժղժում էր՝ "Արցախը՝ Հայաստան է և վե՛րջ"՝ դիտավորյալ քարտ բլանշը տալով Բաքվին պատերազմ սկսելու համար ու փաստելով, որ իր իշխանությունը տապալում է Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները... Գժական գնացող և գեղցի-ճարպիկ Նիկոլը դրանով փաստեց, որ իր սեփական կետից բանակցությունների վարումը, որի մասին նա հայտարարել էր ԱԺ-ում՝ դրանք որպես այդպիսին տապալումն էր...
Դե էլ չասեմ, թե այդ միջազգային հանրության շատ ներկայացուցիչներ ինչե՛ր գիտեն պատերազմի ժամանակ իրենց կողմից առաջարկված և Նիկոլի կողմից մերժված զինադադարների մասին, որոնցից մի քանիսի վերաբերյալ առաջարկով է հանդես եկել, օրինակ՝ ՌԴ նախագահը...
Միջազգային հարնություն կոչվածը միշտ եղել է, կա ու կմնա ուժեղի կողքին... Ինչպես ասում են՝ "Հաղթողներին ոչ ոք չի դատապարտում"... Իսկ կապիտուլյանտ Նիկոլն էլ լինելով պարտված փորձում է սեփական խայտառակ ձախողումները գցել սրա-նրա գրպանն, այդ թվում նաև միջազգային հանրության որոշ ներկայացուցիչներինը...
Հ.Գ. Մեր խնդիրներից մեկը՝ մեր մասին շատ մեծ կարծիք ունենալն է, որ մենք շատ կարևոր ենք միջազգային հանրություն կոչվածի համար և որ մենք շատ ճարպիկ ենք, որ կարող ենք ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից...
Զավեշտ է, երբ Նիկոլին երկրպագողները և սպասարկողները մտածում են, որ իրենք պետք է երևանյան ռեստորան-սրճարաններում թրև գան, իսկ միջազգային հանրությունը Հայաստանի համար պետք է պայքար տանի , ինչպես նաև ուրիշի վրա հույս դնելով մտածում են, որ այդ նույն ԱՄՆ-ն, ՌԴ-ն կամ Ֆրանսիան առաջնայինը չպետք է իրենց ազգային շահերից դուրս գալով գործեն մեր խնդրանքների դեպքում...
Ամենավատը, այդ միջազգային հանրությունը հասկացել է, որ հայաստանյան հասարակության մի զգալի մասը քաղաքականապես տգետ է և ռոմանտիկ. իշխանությանը վերարտադրում է կապիտուլյանտներին և հրճվում է օտարերկրյա պաշտոնյաների հայաստանյան այցերի ժամանակ արվաժ սելֆիներով, տաշի-տուշիներով, Բաքվի և Անկարայի հանար անհետևանք հայտարարություններով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել