keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Նա երջանիկ չի եղել իր կնոջ հետ. ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի ամուսնության սկանդալային պատմությունը

visibility 2741 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է.

Իրեն ռաբիսի թագուհի հռչակած եւ ներկայումս ԱՄՆ բնակություն հաստատած երգչուհի Անուշ Պետրոսյանը հաճախ է ամուսնու հետ ջերմ լուսանկարներ հրապարակում, այն դեպքում, որ երբ Ալֆրեդն իրեն հանդիպել էր, վերջինս մեկ այլ կնոջ ամուսին էր:

Սա մենք չենք ասում, սա խոստովանել է անձամբ Անուշը:

Դեռևս ամուսնացած տղամարդու կարգավիճակով Ալֆրեդը, տարիներ առաջ եկել էր Երևան, սիրահարվել Անուշին, ինչից հետո բաժանվել է և ամուսնացել Անուշի հետ:

«Ֆրեդն ինձ ամեն ինչ տվել է, ծնողներիս թողել եմ Հայաստանում, իսկ նա ինձ ԱՄՆ-ում ամեն ինչ տվել է, որ ես երջանիկ լինեմ, որ ոչ մի բանի կարիք չզգամ»,- անկեղծացել է երգչուհին: Այս ամենի մեջ ուշագրավն այն է, որ Անուշը մեղավոր չի համարում իրեն Ալֆրեդի ընտանիքը քանդելու մեջ՝ նշելով, որ նրանց ընտանիքում սեր չկար, նրանք միասին էին ապրում պարզապես հանրությանը ցույց տալու համար:

«Ես ընդհանրապես մեղավորություն չեմ զգում, որովհետև շատ կարճ է տևել նրանց ամուսնությունը՝ մոտ 1 տարի, և նա երջանիկ չի եղել իր կնոջ հետ: Չեմ ցանկացել, որ նա իր ընտանիքը քանդի իձ համար»,-խոստովանել է երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝