Tert.am Life-ը գրում է.

«Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը 2 նոր ֆոտոշարք ունի։ Առաջինում իր համար տարբերվող ոճով է ներկայացել։

Մոնիկան նոր լուսանկարները տրամադրել է  Tert.am Life–ին ու պատմել, որ ատում է նարնջագույնը, բանդադաներ ևս չի սիրում, բայց որոշել է իր համար էքպերիմենտալ կերպար ընտրել։

«2 չսիրած դետալ կար, և դա իմ որոշումն էր,  բայց ֆոտոշարքը լավ ստացվեց։ Ինձ դուր է եկել, արձագանքներ էլ շատ դրական են»,– ասաց նա ու հավելեց, որ հաճախ է նոր ֆոտոշարքեր անում, քանի որ Ինստագրամի իր հետևորդներին պետք է հետաքրքիր կոնտենտով ներկայանա․ «Մեր մասնագիտության մեջ դա շատ կարևոր է, նաև քո պորտֆոլիոն է»։

Մոնիկայի մյուս ֆոտոշարքը շատ պարզ է՝ գեղեցիկ լուք և ժպտացող աղջիկ, բայց այն ևս դրական արձագանքի է արժանացել։

«Ես շատ ժպտերես եմ ու միշտ խորհուրդ եմ տալիս մարդկանց հաճախ ժպտալ, դրականի վրա կենտրոնանալ։ Այս լուսանկարներն էլ դրա դրսևորումն ե»,– ասաց Մոնիկան ու հավելեց, որ Գեղեցկուհու տիտղոսին արժանանալուց հետո իր առաջարկները բավականին շատացել են, մարդիկ ավելի շատ են ճանաչում իրեն։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել