Armeniasputnik.am-ը գրում է.

Ճապոնիայի հարավ-արևմուտքի չորս պրեֆեկտուրաներում հորդառատ անձրևների պատճառով շտապ տարհանում են 1,7 միլիոն բնակչի։ Տեղեկությունը հայտնում է NHK հեռուստաալիքը։

Արդեն մի քանի օր է` Ճապոնիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղում։ Մի շարք շրջաններում վերջին երկու օրվա ընթացքում 500-700 մմ տեղումներ են գրանցվել:

Օդերևութաբանները նախազգուշացնում են հեղեղումների և սողանքների աճող ռիսկերի մասին:

NHK հանրային հեռուստաընկերությանը չեղարկել է բոլորը հաղորդումները և մթնոլորտային ճակատի, օդերևութաբանների կանխատեսումների և տարհանման մասին տեղեկություններ է փոխանցում:

Ռեպորտաժներում ցույց են տալիս հեղեղված փողոցները, որոնք վերածվել են գետերի։

Կանխատեսումների համաձայն՝ անձրևները չեն դադարի նաև վաղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել