1963 թ․ ԱՄՆ ավագ դպրոցի աշակերտներ Բրյուս Մակալիստերն ու Ռենդի Գարդները որոշեցին հասկանալ՝ ինչ կպատահի, եթե օրվա ռեժիմից բացառեն քունը։ Փորձն ավարտվեց, երբ Ռենդին ռեկորդ սահմանեց՝ 11 օր չքնելով։ 

Փորձն սկսելուց օրեր անց տղաներին միացան ևս երկուսը՝ Մարչիանոն և քնի հետ կապված խնդիրներ ուսումնասիրող, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ուիլյամ Դեմենտը։ Այդ պահին վերջինս դեռ առաջին քայլերն էր անում գիտության ոլորտում։ 

Սկզբում ամեն ինչ կարգին էր, սակայն որոշ ժամանակ անց գլխավոր հերոսն սկսեց արտասովոր բաներ նկատել հոտի ու համի զգայարանների հետ կապված։ Ռենդին դասապրոցեսի ընթացքում չէր կարողանում կենտրոնանալ, դարձել էր ավելի համառ։ Չորրորդ օրը հալյուցիանացիաներ ունեցավ․ նրան թվում էր, թե այլ ինքն այլ մարդ է։ Որքան երկար էր շարունակվում փորձը, այնքան հաճախանում էին գլխապտույտները, ի հայտ եկավ խոսքի աղավաղում, հիշողության կորուստ։ Սակայն բասկետբել, որքան էլ որ զարմանալի է, նախկինից ավելի լավ էր տղան կարողանում էր խաղալ, հետևաբար հիմնական ժամանակն անց էր կացնում բասկետբոլի դաշտում։ 

Փորձն ավարտվեց 264 ժամ անց։ Վերջին փուլում Ռենդին տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձում էին ուսումնասիրել նրա ուղեղի փոփոխությունները։ Փորձից հետո տղան քեց 14 ժամ։ Առաջին գիշերն անց է կացրել բազմաթիվ երազներ տեսնելով, հետագայում քնի ռեժիմն աստիճանաբար կարգավորվել է։ 

Բարեբախտաբար առողջության հետ կապված խնդիրներ Ռենդիի մոտ չեն առաջացել։ Իր փորձը մամուլի ասուլիսի ժամանակ նա բնութագրել է որպես «հոգու հաղթանակ մարմնի նկատմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել