Shamshyan.com-ը գրում է.

Օգոսոստի 13-ին ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։45-ի սահմանում «Mrecedes» մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ապա, մոտ 15 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողները՝ 27-ամյա Անանիա Հակոբյանը, 24-ամյա Մեսրոպ Մկրտչյանը, 26-ամյա Արա Թովմասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Մ․ Մկրտչյանը մահացել է։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել