ՀՀ ԱԳՆ-ն իր այսօրվա հայտարարության մեջ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ Արցախի անբաժանելի մաս համարվող տարածքների վերաբերյալ օգտագործում է«Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ» եզրույթը։
Հայտարարության մեջ ՀՀ ԱԳՆ-ն հանկարծ հիշել է ,որ« կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում»։
Իսկ երբ նոյեմբերի 9-ից հետո թուրքին մի քանի տասնյակ կմ տարածք զիջեցիք առանց կրակոցի՝բերել կանգնեցնելով Սոթքում ու Շուռնուխում, Գորիս-Կապան ճանապարհի վրա ադրբեջանական պոստեր դնելով,հիշու՞մ էիք,որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը հստակ սահմանում է. «. «…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։
Որ ասում էինք ՝չի կարելի
ադրբեջանցի հանցագործներին հանձնել ,քանի դեռ մեր վերջին ռազմագերին տուն չի եկել, լսող չկար։
Հիմա խոսում եք ,որ ի՞նչ անեք։
Կապիտուլյացիայի խորհրդանիշները չեն կարող պաշտպանել պետական շահը եւ վերջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել