Hraparak.am-ը գրում է.

Էդուարդ Աղաջանյանը վերջին 30 տարիների բանակցությունների գործընթացը ժամավաճառություն է որակել։ Լավ,  ինչպես կարելի է 2016թվականի քառօրյա պատերազմի հաղթանակը կասկածի տակ դնել։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Ինչպես կարելի է կասկածի տակ դնել դրանից հետո տեղի ունեցած դիվանագիտական հաղթանակները, ես խոսում եմ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից։ Հիշեցնում եմ՝ Մինսկի խմբում Թուրքիան էլ կա, ոչ թե այդ պահին կողմ էր հանդիսանում, այլ համակարծիք էր այդ հայտարարության հետ։ Դա է դիվանագիտական հաղթանակ»,- պնդեց Մամիջանյանը։

Մամիջանյանը անդրադարձավ նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին, վերջինս, ըստ Մամիջանյանի, կասկածի տակ է դնում իրենց՝ ընդդիմության, հանուն հայրենիքի աշխատելու ունակությունները։

«Ինձ համար անընկալելի է, որ թշնամու հետ իրենց տոնը՝ նովրուզը նշած Մարիա Կարապետյանը մեր հայրենասիրությունն ու հանուն հայրենիքի աշխատելու ունակությունները կասկածի տակ է դնում։
Տիկին Կարապետյանը խոսում է այն մարդկանց հայրենասիրության մասին, որոնք մանդատ չունենալով՝ Եվրոխորհրդարանում գերիների հետ կապված հայտարարություն են անցկացրել, որոնց հետ յոթերորդ գումարման խորհրդարանի ձեր գործընկերները խորհրդակցում էին, և դա նորմալ է։ Դուք խոսում եք մարդկանց մասին, որոնք որպես ՀՀԿ, 44-օրյա պատերազմի ընթացքում ավելի շատ և ավելի կոշտ հռետորիկայով միջազգային հայտարարություններ են բերել, քան խորհրդարանը։ Եվ դուք կասկածի տակ եք դնում, թե արդյոք մենք կկարողանանք համատեղ ճակատով հանդես գալ միջազգային ատյաններում, թե ոչ»,- ասաց Մամիջանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել