Hraparak.am-ը գրում է.

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում անդրադարձավ իր կազմվածքի վերաբերյալ Հայկ Մամիջանյանի դիտարկմանը՝ կապված Ալեքսանյանի կազմվածքի հետ։

Ալեքսանյանն ասաց, որ իր կազմվածքն իրեն կյանքում ընդամենը մի անգամ է խանգարել, երբ իրեն բանակում սերժանտն ասել է, թե կկարողանա՞ ինքը իր այդ կազմվածքով անել այն ամենը, ինչը պահանջվում է հաշվարկի համարից․

« Ես էլ վատ զգացի, դե ասացի՝ կարող ա չկարողանամ, բայց 2 ամիս աշխատելուց հետո դարձա դիվիզիոնի լավագույն հաշվարկի համարը, 6 ամիս հետո դարձա դիվիզիոնի լավագույն նշանառուն, մոտավորապես տարիուկես հետո դադարձա դիվիզիոնի լավագույն հաշվարկի հրամանատարը այն մարտկոցում, որը հետագայում ճանաչվեց կորպուսում լավագույնը։ Այստեղ իմ ֆիզիկական կազմվածքը ինձ ընդհանրապես չի խանգարում»,- ասաց Ալեքսանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել