Lurer.com-ը գրում է.

«Այս ամբիոնից օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թ.-ին բանակը գնդակահարել է մարդկանց։ Նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ձեզանից շատերը Շուշիում պարում էին, քեֆ էին անում։ Շուշին ազատագրելու պատմությունը շատ լավ վերընթերցեք։ Ուսումնասիրեք՝ ովքեր են մասնակցել Շուշիի ազատագրման կոնկրետ մարտական գործողությանը։ Ուսումնասիրեք դրանում թե՛ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը, թե՛ Սեյրան Օհանյանի»,-ասաց պատգամավորը։

Վերջինս խորհուրդ տվեց իշխանական պատգամավորներին հետաքրքրվել, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը կիրթ ու կառուցողական համարում մի մարդու, որն առնվազն ապրիլյան պատերազմից հետո երբեք չէր կարող լինել կիրթ ու կառուցողական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել