Hraparak.am-ը գրում է.

«Մենք ուզում ենք , որ մեզ ճիշտ պատասխան տան, քանի որ սպասելու , կարելի է ասել, էլ ժամանակ չունենք։ Մենք մեծ հույսեր էինք կապել կառավարության հետ, ուղղակի այս վերջին դատավճիռները 38 տղաների նկատմամբ, լրիվ աբսուրդ էր, մենք չենք կարող հենց այնպես հաշտվել այս դատավճիռների հետ։ Մենք հույս ունեինք, որ մեր տղաներն էլ պիտի 6 ամսով դատապարտվեին ու հետո հետ գային, բայց ի՞նչ է նշանակում 6 տարով դատապարտել, մենք բացատրություն ենք պահաջնում։ Այսինքն՝ նույն խմբից մեկին 6 ամսով են դատապարտում, մյուսին 6 տարով, ի՞նչ է սա, սա անհասկանալի պրոցես է։

Սա անբացատրելի մի բան, շտապ , անհապաղ լուծումներ են հարկավոր։ Այո, քիչ առաջ Ավինյանը անցել է, մենք նկատել ենք նրան, բայց նա անտարբեր անցել է, մեզ համար դա էլ է վիրավորական։ Նա կարող էր զուտ մարդկային տեսանկյունից մոտենալ ու գոնե պարզապես հարցնել, թե ինչու է հայ մայրը նստած կառավարության շենքի աստիճաններին»,- ասաց ծնողը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել