Քրիստինա Եղոյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գեղեցիկ նվերը։
Երկրպագուները հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от CHRISTINA YEGHOYAN (@christinayeghoyan)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը սպասում է իր առաջնեկին։ Երեխայի ծննդին ընդառաջ Քրիստինան մեկնել է ԱՄՆ։

Ի դեպ, Քրիստինան առ այսօր չի խոսել իր հղիության մասին, նա փորձում է լայն զգեստներ հագնել, որպեսզի քողարկի կարգավիճակը։ Քրիստինան տեսահոլովակ է նկարահանել, որով էլ առաջիկայում կներկայացնի գեղեցիկ կարգավիճակը։
Նշենք, որ Քրիստինան ամուսնացել է մարտի 10-ին: Երգչուհու ընտրյալը Սիմոն Խաչատրյանն է: Զույգի հարսանիքը շատ քննարկվեց շքեղության տեսանկյունից, երեկոյի ընթացքում Քրիստինան երեք անգամ զգեստափոխվել էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել