Starnews.am-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ շոու բիզնեսում քիչ չեն մարդիկ, ովքեր փորձում են իրենց մի քանի ոլորտներում:  Հայտնիներից շատերը մի պահ հասկացան, որ միայն մեկ գործունեությունը ոչ միայն հետաքրքիր, այլև շահութաբեր չէ: Ինչևէ, Starnews-ն այս անգամ առաձնացրել է բազմաֆունկցիոնալ հայտնիներին:

Միհրան Ծառուկյան

Միհրան Ծառուկյանը դեռ «Հայ սուպերսթարից» միանգամից կարողացել էր արժանանալ մեծ ուշադրության: Հնչեղ ազգանունը և գեղեցկադեմ լինելը նրան հայտնի էին դարձրել, սակայն ասել, որ նախագծից հետո նա մեծ հաջողություն ունեցավ՝ սխալ կլինի: Միհրանի բախտը բացվեց «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, միանգամից նրա Գոռը դարձավ ամենաքննարկվածը: Թվում էր, թե ավելի մեծ հաջողություն դժվար էր պատկերացնել, սակայն Միհրանի՝ դերասանի կարիերայի երկրորդ շունչը սկսվեց «Ֆուլ Հաուս» նախագծից, որի շնորհիվ ոչ միայն պահեց իր մասսայականությունը, այլև հանդիպեց իր ապագա կնոջը՝ Արփի Գաբրիելյանին: Միհրանը դերասանի գործունեությանը զուգահեռ շարանուկում է երգչի ակտիվ կյանք վարել և նոր երգեր թողարկել:

Քրիստինա Եղոյան

Քրիստինա Եղոյանը նախ հայտնի դարձավ որպես դերասանուհի, իսկ երբ արդեն վայելում էր փառքը, որը հատկապես բազմապատկվել էր «Ֆուլ Հաուս»-ի շնորհիվ, որոշեց նաև երգել: Քրիստինան համագործակցում էր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ, մեկը մյուսի հետևից թողարկում էր երգեր, սակայն այս շրջանում Քրիստինան, կարծես թե, ամենաշատը պատրաստվում է մայրանալուն: Թեպետ դերասանուհի, երգչուհին չի թաքցնում իր հղիությունը, սակայն պաշտոնապես ներկայացնելու է իր կարգավիճակը տեսահոլովակի միջոցով: Ներկայումս Քրիստինան չի համագործակցում Մենչի հետ, հանդես չի գալիս սերիալներում կամ նախագծերում, ավելին՝ մեր ունեցած տեղեկություններով՝ ամուսինը դեմ է նրա՝ դերասանուհու գործունեությանը:

Դիանա Մխիթարյան

Երգչուհի Դիանա Մխիթարյանը շատերին հայտնի է ավելի շատ որպես դերասանուհի: Նա առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ նկարահանվել Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» սերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսնրից մեկին: Դիանա խաղընկերը Կարեն Ասլանյանն էր, ով, ի դեպ, նաև Դիանայի պրոդյուսերն էր: Իր հարցազրույցներից մեկում Դիանան նշել էր, որ իր կարիերայի հետ կապված ամեն ինչ որոշում է հենց Կարենը: Դիանայի խոսքով՝ այս պահին ինքը որպես երգչուհի դեռ ակտիվ լինելու ցանկություն չունի, «Միշտ չէ, որ իմ մասնագիտությամբ կարող եմ աշխատել, հաստատուն չէ, սիրողական գործ է: Ես մի փոքր այլ մտածելակերպ ունեմ, սիրում եմ երգել, այդ ամենն ինձ դուր է գալիս, բայց ուզում եմ նաև այլ մասնագիտություն ունենալ, որն ինձ հաստատ չի խանգարի»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է Դիանան:
Գևորգ Մկրտչյան
Երգիչ Գևորգ Մկրտչյանը հանրության լայն շրջանակներին առավել հայտնի դարձավ Դիանա Գրիգորյանի հայտնի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից, որում մարմնավորում էր զույգ եղբայրների, որոնցից մեկը, ի դեպ, երգիչ էր: Այս փաստն իր դերը խաղաց Գևորգի հաջողության և հայտնիության գործում, սակայն այս առումով նա չկարողացավ գրանցել երգիչ Միհրան Ծառուկյանի հաջողությունը: Սերիալի ավարտից հետո Գևորգը հանդես եկավ նոր երգերով ու տեսահոլովակներով, որոնցից մեկը դերասանուհի Իրինա Այվազյանի հետ էր, ում հետ Գևորգը նաև ժամանկին սիրային հարաբերություններ ուներ: Նրանց հարաբերություններն ու հետո նաև բաժանումը բավական հետաքրքրություն առաջացրեց Գևորգի անձի շուրջ:
Կարեն Ասլանյան 
Կարեն Ասլանյանը հանրությանը հայտնի դարձավ սերիալներից՝ կարճ ժամանակահատվածում ձեռք բերելով մեծ մասսայականություն: Դերասանի հաջող կարիերան, սակայն, չբավարարեց Կարենին: Նա իր ուժերը սկսեց փորձել նաև որպես երգիչ՝ գրանցելով միլիոնավոր դիտումներ: Նշենք, որ Կարենը նույնիսկ մի շրջան զբաղվում էր Դիանա Մխիթարյանի պրոդյուսինգով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել