Starnews.am-ը գրում է.

Starnews-ը բլոգեր Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանին, ով հանրությանը հայտնի է Chuchi Shushi անունով, անդրադառնալու առիթ ունեցել է: Վերջինս «Քաղցած սպասում էին» հաղորդման շրջանակներում միանգամից համաձայնել էր, որ Սուրեն Շահվերդյանը վճարի գնումերի համար, ինչի պատճառով բլոգերը հայտնվել էր քննարկումների կիզակետում:

Chuchi Shushi-ն ինստագրամյան հարթակում մշտապես աչքի է ընկնում իր անմիջականությամբ, իր հետևորդների հետ կիսվում է իր առօրյայով ու պատմում իր կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքի մասին՝ ընդհուպ ցույց տալով նաև, թե ինչպես է արտասվում հիվանդանոցում, երբ որդին առողջական խնդիրներ ուներ:

Այս անգամ, սակայն, TikTok-յան հարթակում  Chuchi Shushi-ին բարկացրել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված մեկնաբանությունը, որում նշված էր. «Տխմար լրբի ծնունդ»: Chuchi Shushi-ն անդրադարձել է այդ մեկնաբանությանն ու զգուշացրել այդ օգտատիրոջը, որ եթե իր եղբայրներն ու ամուսինը գտնեն նրան, նա պետք է պատասխան տա իր արած անբարո մեկնաբանության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել