Նիկոլ Անհողը հայտարարել է, որ 2020 թ֊ի նոյեմբերի 9֊ի խայտառակ կապիտուլյացիայով նախատեսված, այսպես կոչված, կոմունիկացիաների բացելն իրականում իր օրակարգն է, այլ ոչ թե Ադրբեջանինը...
Ստացվում է, մենք պարտվեցինք, տվեցինք ահռելի զոհեր և տարածքային ու նյութական կորուստներ, որ Նիկոլի օրակարգը կյանքի կոչվեր և բացվեին կոմունիկացիաները...
Մեր խայտառակ պարտությունից անցել է 8 ամիս, հայկական կողմը Բաքվի պահանջով ամեն ինչ զիջել, զիջում ու, որքան հասկանում եմ, դեռ զիջելու է, իսկ այդ կոմունիկացիաների բացման պահով Հայաստանի տարածքում որևէ աշխատանք չի տարվում, իսկ Բաքուն էլ բացահայտ հայտարարում է, որ բացի իրենց համար կարևոր, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքից" որևէ կոմունիկացիա չի բացելու Հայաստանի հետ... Ու այսքանից հետո Նիկոլը հայտարարում է, որ կոմունիկացիաների բացումն իր նախաձեռնությունն է, որից, ինչպես տեսնում ենք, օգուտով դուրս է գալիս Ալիևը...
Պաշտոնական Բաքուն ինտենսիվ աշխատանքներ է տանում, այսպես կոչված, " Մեղրիի միջանցքի" շահագործման ուղղությամբ` կառուցելով Հորադիզից դեպի Մեղրի գնացող երկաթուղին և մայրուղին...Որևէ աշխատանք չի տարվում Իջևանից Ղազախ, Երասխից Սադարակ և Գյումրիից Կարս տանող երկաթուղիների և Հայաստանն Ադրբեջանին կապող մայրուղիների վերականգնման և վերանորոգման ուղղությամբ...
Նիկոլ Անհողը սեփական խայտառակությունը փորձում է իրեն երկրպագողներին և հավատացողներին ներկայացնել որպես հաղթանակ և կեղծ ու չհիմնավորված հայտարարություններ անում...
Ադրբեջանը երբեք որևէ կոմունիկացիա չի բացի Հայաստանի հետ մինչև նոր զիջումների և նվաստացումների չի դիմել Հայաստանի և հայության նկատմամբ, որոնք Նիկոլը կփորձի կրկին քցել նախկինների "գրպանը", իսկ կոմունիկացիաների բացելը, եթե դա տեղի ունենա, ներկայացնել որպես սեփական ձեռքբերում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել