Բրազիլիայի հյուսիսում զարմանալի վայր կա, որտեղ միաժամանակ ավազե արահետներ և լճեր գոյություն ունեն։ Խոսքը գնում է մինի-ջրամբարների մասին, որոնք գտնվում են անապատի մեջ և անձրևային ծագում ունեն։ 

Այս արտասովոր վայրն անվանում են թաց անապատ կամ Մարիանյան ծածկոց։ Արահետներն ունեն սպիտակաթույր երանգ, իսկ թռչնի թռիչքի բարձրությունից իսկապես հիշեցնում են սպիտակ ծածկոց։ Անապատը գոյացել է ջրի և քամու շարժման արդյունքում։ Այս շրջանով հոսող գետերը ավազը դեպի Ատլանտիկա են տանում, իսկ օվկիանոսն այն հետ է բերում։ Աշնանն ուժգին ցիկլոնները տոննաներով ավազ են տանում մայրցամաքի խորքերը՝ մի քանի մետր բարձրություն ունեցող արահետներ կազմավորելով։ 

Երբ սկսվում է անձրևների սեզոնը, ավազի վրա մեծ քանակությամբ ջուր է լցվում։ Այս գեղեցիկ տեսարանը բազմաթիվ զբոսաշրջիկների է գրավում։ Ավազի տակ կավի շերտ գոյություն ունի, որը չի թողնում, որպեսզի ջուրը ներծծվի։ Այդ իսկ պատճառով ողջ սեզոնի ընթացքում՝ հունվարից մինչև ամառվա վերջ, հնարավոր է ականատես լինել յուրօրինակ երևույթին՝ թաց անապատին։ 

Աշնանն անշունչ տեսք ստացող արահետները կարծես վերականգնվում են, իսկ լճերը լցվում կենդանական և բուսական բազմազանությամբ։ Ջրերում հայտնվում են գորտեր, ձկներ և կրիաներ։ Դրանցից շատերը չոր եղանակին թաքնվում են ավազի մեջ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել