Բոլորը գիտեն՝ ինչի համար են անհրաժեշտ ատամները։ Դրանց միջոցով մարդը կոպիտ սնունդն է ծամում, ինչպես նաև ատամները մասնակցում են խոսքի կազմմանը և ժպիտի կարևոր մասն են կազմում։ 

Կաթնատամները ոչ բոլորի մոտ են ընկնում

Առաջին ատամների ընկնելը բնական գործընթաց է, և սովորաբար 3 տարեկան երեխաների մոտ կաթնատամներն արդեն 20-ն են լինում։ Աստիճանաբար սրանց արմատները թուլանում են, և կաթնատամներն ընկնում են՝ իրենց տեղը զիջելով ավելի ամուր ատամների։ Որպես կանոն՝ գործընթացը սկսվում է 7-8 տարեկան հասակում։ Սակայն կան բացառություններ, երբ մարդկանց կաթնատամներն այդպես էլ չեն փոխարինվում սուր ատամներով։ 

Իմաստության ատամները ռուդիմենտներ են

Մի ժամանակ իմաստության ատաներն օգնում էին մեր նախնիներին շատ կոպիտ սնունդ կտրել, ինչպես նաև ընդեղենը կեղևները կոտրել։ Ժամանակակից մարդիկ դրա կարիքը չունեն, այդ իսկ պատճառով բնակչության 35%-ի մոտ արդեն իսկ չեն աճում իմաստության ատամներ։  Սա կապված է այն հանգամանքի հետ, որ բերանի խոռոչը բավականին փոքր է դրանք տեղավորելու համար։ 

Երբ որևէ օրգան կամ դրա մաս երկար ժամանակ չի օգտագործվում, այն ռուդիմենտար բնույթ է ձեռք բերում և ի վերջո անհետանում։ Գիտնականները կարծում են, որ ապագայում մարդիկ չեն ունենա իմաստության ատաներ, ապենդիցիտ և ոտնաթաթի ճկույթներ։ 

Ծուռ ատամները՝ որպես էտալոն

Կատարյալ է ընդունված համարել սպիտակաթույր հոլիվուդյան ժպիտը՝ հավասար ատամներով։ Սակայն Ճապոնիայում գեղեցիկ են համարվում ոչ ստանդարտ և ոչ ճիշտ դասավորված ատամնաշարերը։ Ավելին, շատ մարդիկ հատուկ դեֆորմացնում են իրենց ատամները՝ ցանկալի ժպիտն ստանալու համար։  Ճապոնիայում վստահ են, որ ծուռ ատամները նշան են երիտասարդության ու նորաձևության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել