Ծովագետ Քրիստոֆեր Ման խոստովանել է, որ սովորաբար խուսափում է նման համեմատություններ կատարելուց, սակայն այս անգամ իրեն զսպել չի կարողացել։ Ծովի հատակին հայտնաբերված կենդանիները հայտնի մուլտհերոսներ Սպանչ Բոբի և Պատրիկի կրկնօիինակներն են եղել։

Գոյություն ունի սպունգի ավելի քան 8500 տեսակ։ Այս արարածներն ապրում են օվկիանոսում 600 միլիոն տարի շարունակ։ Նրանց արտաքին տեսքը տարբերվում է` կախված այն բանից, թե նրանք բնակվում են փափուկ ավազի, թե կոշտ քարե մակերևույթի վրա։ Սպանչ Բոբին նման այս սպունգը պատկանում է Hertwigia տեսակին։ Կենսաբանին զարմացրել է դրա վառ դեղին գունավորումը, ինչը հատկանշական չէ ծովի խորքի բնակիչների համար։  

Սպունգի կողքին հայտնաբերվել է Chondraster ծովային աստղը, որի հինգ թևերը նրան թույլ են տալիս սողալ օվկիանոսի հատակին, ամրանալ քարերին կամ այլ օրգանիզմների։ Այս տեսակի ծովային աստղերը հիմնականում ունենում են մուգ վարդագույն, բաց վարդագույն կամ սպիտակ երանգներ։ Հայտնաբերված ծովային աստղը վառ վարդագույն է գունավորված, այդ իսկ պատճառով հիշեցնում է մուլտհերոս Պատիիկին։ 

Այս երկու արարածների «ընկերության» պատմությունն օվկիանոսի հատակին մի փոքր տարբերվում է մուլտֆիլմի սյուժեից։ Ծովային աստղերը գիշատիչներ են։ Ամրանալով ոստրեի կամ խխունջի` այն դուրս է հանում ստամոքսը, կլանում զոհին և ֆերմենտներն օգտագործում այն մարսելու համար։ 

Ըստ Քրիստոֆեի Մայի` ծովային սպունգերը ծովային աստղերի համար նախընտրելի սնունդ են հանդիսանում։ Այդ կերպ` դժվար թե «Պատրիկը» «Սպանչ Բոբի» կողքին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար գտնվի։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել