Երկիր մոլորակը լի է անոմալ գոտիներով, որտեղ չեն գործում ֆիզիկայի կանոնները։ Որքան էլ որ գիտնականները փորձում են ուսումնասիրել այդ վայրերը, ոչինչ չի ստացվում նրանց մոտ։ Ձգողականությունը չի գործում, իրերն ընկնում են ոչ թե ներքև, այլ բարձրանում են վերև և այլն։

Արտասովոր խրճիթ

Ամերիկյան նահանգներից մեկում արտասովոր վայր կա, որտեղ ծառերն աճում են խոնարհված, կենդանիները խուսափում են այնտեղից, իսկ կողմնացույցը չի աշխատում։ «Միսթերի սփոթ» անվանումը կրող վայրը վաղուց գրավում է զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են «հրաշքների տնակում» հայտնվել, որտեղ էլ չեն գործում ֆիզիկայի կանոնները։ Անոմալ գոտու կենտրոնում խարխլված հատակով տնակ կա, որտեղ մուտք գործելիս մարդիկ մեկ մետր անգամ չեն կարողանում առաջ շարժվել, քանի որ տնակն այս ու այն կողմ է տատանվում։

Կրիշնիի գունդ

Հնդկական Մամալապուրամա քաղաքում, որը գտնվում է երկրի հարավարևելյան հատվածում, Կրիշնայի յուղոտ գունդ անվանումով քար գոյություն ունի։ Վերջինս հայտնի է նրանով, որ դրա վրա չի ազդում ձգողականության ուժը։ 250 տոննա կշռող հսկայական քարը, որը գնդաձև է, տեղակայված է փոքրիկ բլրի գագաթին։ Անհայտ է, թե ինչպես այն ցած չի գլորվում։ Քարե գունդը բլրի գագաթին է գտնվում արդեն հազարավոր տարիներ շարունակ, և մարդիկ բազմիցս փորձել են այն տեղաշարժել ու գլորել ցած, սակայն բոլոր փորձեր ապարդյուն են եղել։

Չեջուդոյի կղզի

Այս անոմալ վայրը գտնվում է Հարավային Կորեայում։ Չեջուդո կղզին հրաբխային ծագում ունի և կազմավորվել է բազմաթիվ երկրաշարժերի արդյունքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում։ Սակայն այն դրանով չէ, որ հայտնի է։ Այս վայրում ֆիզիկայի կանոնները ևս չեն գործում։

Զբոսաշրջիկները հաճախ տեսանյութերով ֆիքսում են, թե ինչպես տարատեսակ առարկաներ ներքև ընկնելու փոխարեն վերև բարձրանում։ Երևույթն ազդում է ամեն ինչի վրա՝ գնդակներից սկսած մինչև ջուր։ Նույնը տեղի է ունենում նաև ավտոմեքենաների հետ, երբ դրանք ձեռքի արգելակման եղանակով են օգտագործում։ Կղզիների իշխանությունները անոմալիան օգտագործում են զբոսաշրջիկների ուշադրությունը գրավելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել