ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման բուժծառայության պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Քննարկվել են բուժծառայության կազմակերպման, մարտական գործողությունների ընթացքում զորքին անհրաժեշտ օգնության ցուցաբերման, բժշկական հետազոտությունների և բուժտարհանման կազմակերպման հարցեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել