Օրերս Երևան-Ապարան ավտոճանապարհին վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Այդոևի մորը տեղափոխող մեքենան։ Դժբախտ դեպքը տեղի է ունեցել որդու շիրիմից տուն վերադառնալու ճանապարհին։ Դավիթ Այդոևի մայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, իսկ բժշկական կենտրոնը հրաժարվում է վիրահատություն իրականացնել քանի դեռ վճարում չի կատարվել։ Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը դիմում է կառավարությանը և պահանջում միջամտել, որպեսզի անհրաժեշտ վիրահատությունները կատարվեն պետության հաշվին։ Հանուն հայրենիքի իրենց կյանքերը զոհած հերոսների ընտանքիները պետք է լինեն պետության ուշադրության կենտրոնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել