Մեկ-մեկ ասում եմ լավ, հըլը ներվերս դնեմ մի կողմ, լսեմ, թե նիկոլականները ինչ են խոսում էլի ընդհանրապես։
Մի հատ ինչ որ ձկնորսի ֆորմով սերժանտի են բերել առաջին պլան, աջ ու ձախ ինտերվյու ա տալիս, հանրային ա գնում, գռզոնյուզ, էնի ցիվիկ-միվիկ։ Մի 20 րոպեանոց ռեժորտաժ են նկարել, մի հատ էլ եհովայի վկային վայել վերնագիր դրել, թե «ինչո՞ւ ենք մենք սատարում նիկոլ փաշինյանին»։
Ասի լավ, հըլը լսեմ, տնից-տեղից հեռու կարող ա ես էլ սկսեմ սատարել։ Մի 10 րոպե ուրբաթախոսի պես խոսաց էդ տղեն, վերջում ասում ա՝ հա, ես սատարում եմ նիկոլ փաշինյանին, քանզի հասկացել եմ, որ նոյեմբերի 9-ից հետո հայը չպետք է մտներ կառավարության շենք, ջարդուփշուր աներ, քանի որ յուրաքանչյուրիս քրտինքով է այդ շենքը կառուցվել...
Դրանից հետո էլ չկարողացա լսել, երևի առիթն էլ բաց թողեցի սատարելու...
Արա, ախր ձևի համար մի հատ նորմալ, խելքը գլխին մարդանման էակ չկա է կողքներդ։ Ո՞վ ա տեսել, որ մարդը ոչ սպայական կոչում համարվող սերժանտի լիչկեն դարձնի պագոնի պես, ինչ որ անհասկանալի ֆորմի վրեն խփի, գնա հանրային հարցազրույցի։ Ու մեկը չկա ընդեղ, որ ասի՝ տղա ջան, էս տոնածառը որ հագել, եկել ես, հայոց բանակից ես խոսում, դու ընդհանրապես սրա իրավունքն ունե՞ս։
Չէ, չկա ոչ մի նորմ, կարևորը գտնեն մի հատ կամիկաձեի, ով կկարենա 2 բառ իրար կապի ու սատարի հողատունին։
Ասածս ինչ ա՝ դրա կողմնակիցներին կարաք արխային չլսեք, դրանք ոչ մի նոր բան չունեն ասելու, սաղ հին պլաստինկեն ա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել