168.am-ը գրում է․

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը հուլիսի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա և Կութ գյուղերին մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը նշեց.
«Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվության է դիմել: Կրակոցներ չեն հնչել, սահմանին իրավիճակը հարաբերական հանգիստ է այս պահին: Իսկ, առհասարակ, հայկական զինված ուժերը հակազդող կրակ են բացում»:

Գնդապետն ավելացրեց, որ Երասխի հատվածում ևս հարաբերական անդորր է այս պահի դրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել