Իրանի հետախուզության հարցերով նախարարությունը լրտեսների խմբի է բացահայտել, որոնք առնչություն ունեն Իսրայելի հետախուզական պետական ծառայության՝ «Մոսադի» հետ:

Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, բացահայտված խմբավորումը մեծաքանակ զենք է տեղափոխել Իրան՝ զինված ապստամբություններ հրահրելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Նախարարության հակահետախուզական բյուրոյի տնօրենը հայտնել է, որ իրանցի ուժայինները ձերբակալել են «Մոսադի» ցանցի անդամներին, որոնք երկիր են ներխուժել արևմտյան սահմանով՝ իրենց հետ մեծ թվով զենք և պայթուցիկ բերելով: Վերջինիս խոսքով՝ ձերբակալված անձինք ծրագրում էին քաղաքային ապստամբություններ հրահրել, ինչպես նաև ահաբեկչություն կազմակերպել:

Նշվում է, որ առգրավված զենք-զինամթերքի կազմում եղել են ատրճանակներ, նռնակներ, հրացաններ, ԱԿ-47 տեսակի ինքնաձիգներ, փամփուշտներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել