Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, թե երբ և ինչ արագությամբ են սկսում անհետանալ հակամարմինները COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո։

Ուսումնասիրությունը հիմնված է ավելի քան 600 մարդուց ստացված տվյալների վրա։ Այդ մարդիկ պատվաստվել են AtraZeneca և Pfizer պատվաստանյութերով։ Պարզվում է՝ արդեն 2-3 ամիս անց հակամարմինների քանակը պակասել է մի քանի անգամ։

Սակայն անկախ տարիքից, սեռից կամ քրոնիկական հիվանդություններից՝ հակամարմինների մակարդակը Pfizer-ով պատվաստվելուց կամ հիվանդությունը տանելուց հետո շատ ավելի բարձր է եղել, քան AztraZeneca-ի երկու չափաբաժին ստանալուց հետո։

Դեռևս անհայտ է՝ ինչպես է հակամարմինների մակարդակի նվազումն ազդում հիվանդացության վրա։ Տարբեր մարդկանց դիմադրողականությունը տարբեր է, և հակամարմինները տարբեր կերպ են կարողանում չեզոքացնել վիրուսը։

Հարկավոր է պարզել՝ արդյոք կա հակամարմինների հստակ չափաքանակ, որից սկսած հնարավոր է պնդել, որ անձը պաշտպանված է լիովին։ Բացի դրանից, ժամանակ է հարկավոր իմանալու համար՝ արդյոք շարունակում է հակամարմինների քանակը նվազել, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել