ՉԹՕ-ները, որոնք մարդիկ տեսնում են երկնքում, մի շարք հարցերի, տեսությունների, վարկածների տեղիք են տալիս։ Սակայն առավել հետաքրքրական են հնում՝ հազարավոր տարիներ առաջ երկնքում հայտնված ՉԹՕ-ները։

«Վիմանիկա Շաստրան» տեքստերի հավաքածու է, որը տեղեկացնում է հնագույն թռչող սարքերի մասին։ Տեքստեը գրված են սանսկրիտով։ Առաջին անգամ նման գրառումներ հադիպում են հնագույն էպոսներում և Հնդկաստանի պատմություններում։ Ոմանք կարծում են, որ Վիմանիկա Շաստրան հայտնաբերվել է 1875 թ. հնդկական տաճարում։ Համարվում է, որ ձեռագիրը կազմվել է իմաստուն Մահարշա Բհարադվաջիի կողմից՝ հին տեքստերի հիման վրա։

Սակայն այլ վարկածներ ևս կան։ Օրինակ՝ ոմանք գտնում են, որ տեքստերը գրվել են 20-րդ դարի սկզբին մեկ այլ իմաստուն-մեդիումի կողմից։ Իբր՝ վերջինս տրանս իրավիճակում գտնվելով թելադրել է գրքի տեքստը։ Նման կերպ ի հայտ է եկել 23 գիրք։

Մեդիումի անունը Սուբարայա Շաստրի էր։ Նա ասում էր, որ տեքստը հազար տարի շարունակ գրվել է արմավենու տերևների վրա, ինչպես նաև բերանից բերան փոխանցվել։

Վիմանիկայի տեքստերում հնարավոր է գտնել հին իմաստունների և գիտնականների կողմից գրված, ոռչող սարքավորումներին վերաբերող տարատեսակ գրառումներ։ Բացի դրանից, վկայություններ կան նաև մետեորոլոգիայի մասին։ Գրքում պատմվում է թռչող մեքենաների չորս մոդելի մասին։

Դրանցից մեկն ունեցել է կոնի տեսք, մյուսը՝ հրթիռի, երրորդը՝ թռչնի։ Սարքավորումներից որոշները նախատեսված են եղել ինչպես ստորջրյա ճամփորդությունների, այնպես էլ օդային տեղաշարժի համար։

Բոլոր սարքավորումները մետաղական էին։ Գրքում պատվում էր նաև այդ մեքենաների «կախարդական» ունակությունների մասին։ Իբր՝ դրանք կարողանում էին անտեսանելի դառնալ թշնամու համար, փոխել չափսերը և այլն։ Այդ ամենը կատարվում էր բնության տարրերի, ինչպես նաև Արևի և Լուսնի էներգիայի օգնությամբ։

Այսօր շատ գիտնականներ կասկածում են գրվածքի ճշմարտացիության վրա։ Անգամ եթե դրանք գոյություն են ունեցել, ապա դժվար թե նման տեխնիկական թերություններով կարողանային թռչել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել