Կոտայքի մարզում այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար  է տեղի ունեցել։

Ժամը 22:40-ի սահմանում,  Volkswagen  Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի  գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի եւ հայտնվել ձորում: Այս մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը։

Վթարի հետեւանքով 5 հոգի տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել