Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, թե թշնամին ագրեսիվ կրակում է Արմաշի ծկնաբուծական լճերի և Սուրենավան գյուղի ուղղությամբ։

Hraparak.am-ը կապ հաստատեց Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանի հետ։ Վերջինս ասաց, որ նման բան չկա, իրենց գյուղի վրա ոչ ոք չի կրակել։

«Տենց բան չկա, ցավդ տանեմ, մեր գյուղը ահագին հեռու է, էդ կրակոցները, որ գալիս են, ձենը ուղղակի հասնում է մեր գյուղ, բայց գյուղում նման բան չկա»,-ասաց գյուղապետը։

Ինչ վերաբերում է Արմաշի ձկնաբուծարանների ուղղությամբ կրակոցներին, ապա Կարապետյանը բացատրեց, որ ձկնաբուծարանները ձգվում են մինչև դիրքեր՝ «Գազան» կոչվող դիրքի մոտ, ուստի հնարավոր է՝ փոխհրաձգություն է եղել, ընկել է լճի մեջ։ 

«Կարող ա պերելյոտ ա եղել, ընկել ա լճի մեջ, դրա համար են ասում՝ Արմաշի լճերի վրա։ Թե չէ իրականում հանգիստ է գյուղում վիճակը»,-ասաց նա։

«Որ գյուղի լճերի մոտ էլ ընկներ, երեք վայրկյանում կիմանայինք, որովհետև էդ «Գազան» պոստի մոտ, որ կրակում են, մենք էստեղ լսում ենք»,-ասաց նա։

Հարցին, թե ձայներից ինչ է հասկացել՝ ինչ զենքով են կրակել, Կարապետյանն ասաց․ «Ոնց որ մինամյոտ էր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել