Ամերիկացի սերիական մարդասպան Ռոդնի Ջեյմս Ալկալան, ով 77 տարեկան էր, շաբաթ օրը բնական եղանակով մահացել է Կալիֆորնիայի քրեակատարողան հիմնակում՝ մահապատժի սպասելիս։

Ալկալան 2010 թ. մահապատժի էր դատապարտվել 1977-979 թթ. ընթացքում կատարած հինգ սպանության համար, ներառյալ՝ 12-ամյա աղջնակի սպանությունը։ Սակայն իշխանությունները կարծում են, որ նա ողջ պետության տարածքում կատարված առնվազն 130 սպանության հեղինակ է։

2013 թ. Ալկալային կրկին դատապարտել են 25 տարվա ազատազրկման Նյու Յորքում կատարած երկու սպանության համար։ 2016 թ. ապացուցվել է, որ 1977 թ. 28-ամյա հղի կնոջ սպանության կատարողը ևս նա է եղել։ Սակայն մեղադրողը գտել է, որ Ալկալան հիվանդության պատճառով չի կարող դատարանի առջև կանգնել։

Մեղադրողնեը նշում են, որ Ալկալան հետապնդել է կանանց, սպանել նրանց և վեցրել ականջօղերը՝ որպես հուշ։ Հենց ականջօղերն էլ օգնել են հետապնդում իրականացնող մարմիններին բացահայտել սպանությունները։ Իր զոհերին Ալկալան նաև սեռական և այլ բռնությունների է ենթարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել