Hraparak.am-ը գրում է.

Այս պահին Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկանների ուղեկցությամբ ուղևորվում է Տավուշի մարզ՝ հայրենի Իջևան: Ինչպես հայտնի է, Տավուշում Վարդավառը տոնում են ոչ եկեղեցու օրացույցով, որն այս տարի հուլիսի 25-ն է։ Նիկոլ Փաշինյանին եւ ընտանիքին ընկերակցում է նաև իր մանկության ընկեր՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանը 

Հիշեցնենք, որ անցած տարի ևս էլիտար տավուշցիները կորոնավիրուսի թեժ սեզոնին Ծիրանիում բազմամարդ խնջույք էին կազմակերպել, ապա տոնական օրը շարունակել Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի գյուղում՝ Ենոքավանում, սակայն հետագայում «կռուտիտ» եղան, թե պաշտոնական ընթրիք էին կազմակերպել։ Թե այս տարի ինչպես են պատրաստվում նշել, մեզ չհաջողվեց պարզել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել