Pastinfo.am-ը գրում է.

Կամերային երաժշտական թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև՝ ընդդեմ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնը Հ․Պարոնյանի անվան պետթատրոնի հետ միացնելու՝ ԿԳՄՍՆ որոշման:

Դերասանները նշեցին, որ արդեն տևական ժամանակ է, ինչ նախարարության շենքի դիմաց են և իրենց համաձայնել է ընդունել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյան:

«Իրարամերժ բաներ են ասում, նախարարը մի բան է ասում, փոխնախարարը՝ ուրիշ: Երկու իրարամերժ ոլորտներ ունեն խնդիրներ, այդ խնդիրները մեկը մյուսի հաշվին ուզում են լուծել: Ինչու՞ երաժշտական ոլորտի խնդիրները փաթաթել թատերական ոլորտի վիզին: Ինչո՞ւ մի ամբողջ թատրոն կործանել, որպեսզի երաժշտական խումբն ունենա փորձատեղի: Մեզ զրկում են մեր աշխատելու, ստեղծագործելու վայրից»,- ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել