Armenpress.am-ը գրում է.

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին տեղեկություն է ստացել, որ Բագրատաշենի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1986 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ` Շ․ Դ․, ծնված 1996 թ.), ինչի հետևանքով պայթել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել