24news.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ են վիրավորանքից զերծ աշխատանքի` ընդդիմադիր ուժերի հետ։

«ՔՊ-ն ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման։ Մենք վճռական ենք ժողովրդի առաջ՝ մեր ստանձնած պարտավորություները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի ինչպես խորհրդարանական, այնպես էլ խորհրդարանաան ուժերի հետ»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել