Starnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ում բնակվող դերասան Մոսո Կարապետյանը և յոգայի վարպետ Քրիստինա Հովհաննիսյանը բաժանվել են:

Starnews-ի փոքրիկ հետաքննությունից հետո պարզ դարձավ, որ զույգն արդեն երկար ժամանակ է, ինչ համատեղ լուսանկարներ չի հրապարակում, ավելին ̀ Ինստագրամում և ֆեյսբուքում այլևս չեն հետևում միմյանց:

Ժամանակին Մոսոն և Քրիստինան ամեն առիթի համար համատեղ ֆոտոշարք էին անում, սիրում էին միասին հանգստանալ և պարբերաբար լուսանկարներ հրապարակել:

Մոսո Կարապետյանի վերջին հրապարակումը եղել է 2019 թվականի սեպտեմբերին, լուսանկարը որդու ̀ Լեոյի հետ է:

Ինչ վերաբերում է Քրիստինային, նա չի դադարում նոր հրապարակումներ անել, որտեղ միայն նա է:

Հիշեցնենք, որ Մոսո Կարապետյանը և Քրիստինա Հովհաննիսյանն ամուսնացել էին 2016 թվականին, իսկ ծանոթացել էին ԱՄՆ-ում: Ամուսնությունից հետո էլ Մոսո Կարապետյանը տեղափոխվեց ԱՄՆ բնակության, որտեղ էլ սկսեց զբաղվել սեփական բիզնեսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել