Tert.am-ը գրում է․

Երևանից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա մինչև գիշերը ժամը 2-ը ինտենսիվ դիրքային մարտեր են ընթացել։ Մինչև հիմա էլ երևում են մարտերի հետևանքով առաջացած հրդեհի ծխացող մնացորդները։

Հատկապես տարեց գյուղացիների մեջ դեռ թարմ են 90–ականներին այստեղ ընթացած թեժ մարտերի տեսարանները։ Թեև Երասխի վրա կրակում են արդեն չորս օրից ավելի, սակայն գիշերային կրակահերթերը տարեցներին մի պահ 90–ականներն են հիշեցրել։

Գյուղի ամեն քայլափոխ տեսանելի է թշնամու համար, ամեն ինչ դիտարկվող տեղամասում է։ Երկու կողմից թշնամական դիրքեր են։ Երեկվա մարտերի պատճառն այն է, որ ադրբեջանցիները, ըստ գյուղացիների, պահանջում էին հեռացնել դիրքերից հայկական դրոշը, քանի որ այն իբր գտնվում է ադրբեջանական տարածքում։ Հետո էլ սկսվել է կրակահերթը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել