Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Կարեն Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել խնձորի այգու բետոնե փշալարերին, հայտվել այգում, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 73-ամյա Բագրատ Դավթյանն ու 62-ամյա Սամվել Ղահրամանյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել