Գիտնականները մշտապես հետաքրքրական գտածոներ են հայտնաբերում, որոնք օգնում են բացահայտել պատմությունը։ Սակայն այդ գտածոներից որոշներն այնքան խորհրդավոր են, որ մասնագետները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ դրանց նշանակությունն ու պատմությունը։ 

Լավագույն օրինակներից է «Սատանայի ձեռագիրը»։ 13-րդ հարյուրամյակի սկզբին բենեդիկտյան մի վանական, ում անոունը մինչ օրս անհայտ է, մահապատժի է ենթարկվել։ Նրա ու ենթակաների մեղքն այնքան ծանր էր, որ անգամ դրա մասին հրապարակումներ չեն կատարվել։ ատապարտյալը մյուս վանականներին խոստացել էր, որ մինչ մահապատիժը՝ մեկ գիշերում կգրի ամենաընդարձակ կրոնական աշխատությունը, որը հայտնիություն կբերի վանքին։ Առաջարկն ընդունվեց, և աշխատանքն սկսվեց։ Իսկ այժմ նայեք այս գրքին։ 

Այն ունի 600 էջ, հսկայական չափսեր։ Սա պատմության ամենախոշոր ձեռագիր գիրքն է համարվում։ Գրված է տարբեր լեզուներով։ Ինչպե՞ս կարող էր միայն մեկ լեզվի տիրապետող վանականն ընդամենը մեկ գիշերում նման աշխատություն հեղինակել։ Համաձայն առասպելի՝ նրան այս հարցում օգնել է սատանան։ Գրքում առկա է գլխավոր հրեշտակի պատկերը, սակայն գիրքն ինչ-ինչ պատճառով որոշել են ոչնչացնել, իսկ վանքն իսկապես հայտնիություն է ձեռք բերել ողջ աշխարհում։ Գիտնականները մինչ օրս չեն կարողանում բացահայտել՝ ով է եղել վանականը, փրկվել է արդյք, թե, այնուամենայնիվ, նրան մահապատժի են ենթարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել