Երասխի կողմ մի քանի ժամ առաջ էլի կրակոցներ են եղել, էս անգամ մի քիչ ավելի ինտենսիվ։ նիկոլի օրոք ես կհավատամ ամեն դավադրության, բացի պատերազմից։ Այ մարդ, դե չի կարա թուրքի մարդը թուրքի հետ կռիվ անի։ Կարա «կռիվ» անի՝ հասարակությանը ինչ որ բանի պատրաստելու համար։ Իսկ էս անգամ Արցախում ու այստեղ ակտիվ շրջանառվում ա, որ սա սեպտեմբերին պատրաստվում ա խաղաղության պայմանագիր ստորագրի թուրքերի հետ, ճանաչի ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Իսկ սահմանային կրակոցները, դրանք առանց այն էլ պատերազմից սարսափող էս ժողովրդին ևս մեկ անգամ թշնամու և նրա հետ խաղաղ ապրելու մասին հիշեցում է։
Գուցե կրակոցներն ինտենսիվանան, գուցե նաև մի քանի զոհ լինի՝ տեսարանն ավելի իրական պատկերելու համար, կամ ինչպես ասում էր վլադիմիր կարապետյանը՝ «մի քանի հազար զոհ որ տան, Արցախը կտան»։ Դրանից հետո էլ ի հայտ կգա այդքան սպասված խաղաղության պայմանագիրն ու նիկոլն այն հերոսաբար կստորագրի՝ «փրկելով իր ժողովրդին»։
նիկոլը սաղ ա, որովհետև ինքը ամբողջ աշխարհին ձեռ ա տալիս, ու իրան ամբողջ աշխարհն էլ պահում ա, որովհետև հայերից թերևս միայն դրա պես անհայրենիքն ա համաձայնվել ծախել Արցախն ու հազարավոր տղերքի կյանքերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել