Tert.am-ը գրում է․

«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի Ամիրյան փողոցում երեկ տեղի ունեցած կրակոցներին, որին, ըստ մամուլի տեղեկությունների, մասնակցել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը։ 

«Երեկ, Երևանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին ի պատասխան հայտնում եմ, որ ժամը 17:00-ից Ռոբերտ Սուքիասյանը, փաստաբան Գոռ Միքայելյանի հետ գտնվում է ՀՀ ոստիկանությունում: Առավել մանրամասն ավելի ուշ կտեղեկացնի փաստաբան Միքայելյանը»,– գրել է նա։

Նշենք, որ ֆեյսբուքյան գրառմամբ միջադեպին այսօր անդրադարձել է նաև Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը՝ Խաչատուր Սուքիասյանը։ 

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել