Starnews.am-ը գրում է.

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանը, բավական ակտիվ է համացանցում:

Երբ նա դեռ Ալեքսանդրի կինն էր եւ կրում «Բաբասյանը» ազգանունը, հաճախ էր խոսում իր եւ ամուսնու հարաբերություններից, բաժանվելու եզրին լինելուց, խանդի առիթներից եւ այլն: Շատերը կարծիք էին հայտնում, որ այս ձեւով Լիլիթը սեփական PR-ն էր անում, սակայն բաժանումից հետո Լիլիթը եւ Ալեքսանդրը լռում էին:

Մինչ օրս նրանք հրապարակավ չեն մեկնաբանել իրենց բաժանումը: Դատելով իրենց սոցիալական ցանցերի էջերից՝ չեն շփվում, ավելին՝ ամուսնալուծությունից հետո Լիլիթը չցանկացավ կրել ամուսնու ազգանունը, որն իրեն այդքան մեծ հաջողություն էր բերել:

Լիլիթը ներկայումս փակ է պահում իր անձնական կյանքը, սակայն Starnews-ի աչքից չի վրիպել, որ նա Իսնտագրամի սթորի բաժնում տղամարդու հետ մտերմիկ լուսանկար էր հրապարակել, որից կարելի է եզրակացնել, որ տվյալ տղամարդն իր սիրելին է:

Հատկանշականն այն է,  որ սթորին տեղադրելուց հետո Լիլիթն անմիջապես հեռացրել է այն: Դժվար է ասել՝ սթորին տեղադրվե՞լ էր պատահաբար, թե՞ Լիլիթը փոշմանել էր անձնականը հանրայնացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել