Tert.am-ը գրում է.

COVID-ի դեմ նոր՝ ցողունային բջիջների օգտագործման վրա հիմնված դեղամիջոցի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է իսրայելական Հայֆա քաղաքի «Ռամբամ» կլինիկայում, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են նոր դեղամիջոցի մշակողները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանց խոսքով ՝ օրվա ընթացքում ընդամենը երեք ներարկումներ են պահանջվել, որպեսզի նորմալացնեն սատուրացիայի մակարդակը եւ զգալիորեն բարելավեն հիվանդների վիճակը։ Ներկայում մասնագետներն անցնում են փորձարկման երկրորդ փուլին:

Ինչպես պատմել է գլխավոր հետազոտող Թոմեր Բրոնշտեյնը, ավելի վաղ Bonus BioGroup Ltd ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է ցողունային բջիջների ուսումնասիրությամբ ՝ դրանցից պլաստիկ վիրաբուժության եւ օրթոպեդիայի մեջ օգտագործելու նպատակով ոսկրային հյուսվածքի աճեցման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցողունային բջիջների հիման վրա ստեղծված դեղը կարող է բացառիկ արդյունավետ լինել COVID-ի բուժման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել