ArmLur.am-ը գրում է.

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունները և լարվածության նոր փուլն իր «Նիկոլ Փաշինյանը խոսեց այնպես, ինչպես խոսում էր պատերազմից առաջ» վերնագրով ամփոփել է Ռուսական «Коммерсант»-ը ։

Հոդվածի հեղինակները նկատում են, որ Փաշինյանը պատերազմից հետո թերևս առաջին անգամ նորից հայտարարեց Ղարաբաղի ինքնորոշման համար պայքարի մասին: Մասնավորապես, ռուսական Ռուսական «Коммерсантъ»-ն ուսումնասիրել է կառավարության նիստին Փաշինյանի երեկվա ելույթը և նկատում է է, թե նա փորձեց համոզել ընտրողներին, որ ազգային շահերին դավաճանության մասին խոսք անգամ չկա։

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այս ելույթը պատասխանն էր Ալիևի հերթական հայտարարության, թե Երևանը, Սևանը, Զանգեզուրը պատմական ադրբեջանական տարածքներ են, և ադրբեջանցիներն անպայման կվերադառնան այնտեղ։ Նման հայտարարությունը նոր չէ։ Ալիևը պարբերաբար խոսում է սրա մասին և ամեն անգամ փորձում է նման հայտարարություններով խոցել Հայաստանի իշխանություններին», – գրում է «Коммерсантъ»-ը։

Ի դեպ, նկատենք, որ ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցներն էլ անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությանը եւ «Коммерсантъ»-ը եւս իր հոդվածում շեշտում է, որ ռուսական զորքերն, այդուհանդերձ, միշտ չէ, որ օգնում են, քանի որ սրացման պատճառներն ամենայն հավանականությամբ քաղաքական են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել