Ռեմարկը լավ էր ասում. «Շանն ինչքան էլ հացին ընտելացնես, մսի կտոր դեմ անես թե չէ, ատամներով կկառչի դրան, որովհետև բնությունն է այդպիսին: Նույնն էլ մարդու դեպքում է. մի փոքր իշխանություն ես տալիս, ատամներով պինդ բռնում է, քանզի ի սկբանե գազան էր, հետո է, որ քաղաքակրթությունը քսեցին վրան, ինչպես յուղը՝ բլիթի, որ փայլի»:

Ուղղակի Հայաստանի պարագայում սրանք ոնց անլվա կային, տենց էլ մնացին։ Անգամ քաղաքակրթությունը հոտ չի գալիս վրաներից. ագահ, անհոգի, որկրամոլ ու փնթի։ 3 տարում մի գրամ անգամ չփոխվեցին։
Մերիտոկրատիան կառավարման սկզբունք է, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։ Այլ կերպ ասած դա կոչվում է «արժանիների իշխանություն» (լատ. meritus - արժանի և հին հուն. κράτος - իշխանություն):
Հայաստանի պարագայում լրիվ հակառակն է. ինչքան անարժան ու անգրագետ մանկուրտ կա՝ պաշտոնի է։ Մի ամբողջ օր փորձեցի գտնել մերիտոկրատիայի հականիշը՝ անարժանների իշխանության տերմինը, չգտա։ Թերևս աշխարհում նման նախադեպ չի եղել։
Մեզ մոտ արդեն 3 տարի է դա կա, կարանք սրանով էլ ներկայանանք աշխարհին, անունն էլ կդնենք «Nikolacracy»՝ անարժանների իշխանություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել