ԱՄՆ-ում և Ռուսաստանում հայտնի երգչուհի Իջինը (Հեղինե Գրիգորյան) նշանադրվել է։ Երգչուհին տեղեկությունը հայտնել է Instagram-ի իր էջում ու լուսանկար հրապարակել։ Հրապարակմանը կից երգչուհին նշել է, որ այժմ Հունաստանում է։ 

«Ես ասացի այո: Մեկ տարի առաջ ցանկությունների ցանկ կազմեցի, և այդ ժամանակ ինձ թվում էր՝ ես գրում ու երազում էի անիրականանալիի մասին՝ գտնել սիրելի տղամարդու, որն ինձ միայն ժպիտ և երջանկություն կպարգևի: Նրան հանդիպելու առաջին օրից ժպիտն իմ դեմքից անպակաս է: Հենց սա է երջանկությունը, հանգստությունն ու ներդաշնակությունը: Ահա իրական սերը։ Ընդունում եմ շնորհավորանքներ»,-լուսանկարներին կից գրել է երգչուհին:

Նրա ինստագրամյան էջում հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել ու շնորհավորել երգչուհուն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել