«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունն այսօր և վաղը կլինի Հայաստանում։ Նկատենք՝ վերջին շրջանում էապես ավելացել են արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստանի Հանրապետություն: Խոսքը ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի, ԵՄ անդամ երկրների ԱԳ 3 նախարարների, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի տարածաշրջանային այցերի մասին է, որին էլ հաջորդում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Հայաստան:

Սակայն հետաքրքիր է, որ այցի վերաբերյալ հայաստանյան և եվրոպական այլ աղբյուրներում որևէ տեղեկատվություն չկա, իսկ որ ավելի հետաքրքիր է՝ այցին նախորդեցին ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Արմեն Գրիգորյանի նշանակումն ու եվրոպական հսկայածավալ ներդրումների մասին խոսակցությունները:

Ուսումնասիրելով նկատենք ՝ սովորաբար Շառլ Միշելը, բացի պարբերական այցերից, որոնք հաճախ չեն լինում, այցեր է կատարում՝ ունենալով հստակ առաքելություն և ծրագիր: Այս տարի նման այցեր եղել են Վրաստան, Թուրքիա հստակ օրակարգով՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական առանձին թեմաներով: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին հաճախ էր խոսվում, և այս տեսանկյունից ևս Արմեն Գրիգորյանի նշանակումն այս այցից առաջ պատահական չէ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել