Որքան էլ ծանր է, Արցախ պիտի գնալ։
Պետք է շփվել մարդկանց հետ, աչքովդ տեսնել դավադիր պատերազմի հետքերը Արցախի մարմնի վրա, զայրույթից հուզվել Շուշիի կողքով անցնելիս, պատուհանի լույս որոնել ուրվական դարձող Բերձորում, համոզվել, որ այս պահին Արցախի ու այլեւս նաեւ Հայաստանի գոյության երաշխավորը ռուսական խաղաղապահներն են։
Արցախը հաշմված է, խոցված է, անդամահատված է, բայց կենդանի է։ Դեռ կենդանի է։
Արցախը 2018-ից է սկսել պարտվել, ներսից, Երեւանից եկող հարվածներից։ Ադրբեջանի համար մնացածը տեխնիկայի եւ ժամանակի հարց էր։
Հունիսի 20-ին Արցախը հերթական հարվածը ստացավ մեջքից՝ Հայաստանից։
Արցախ այցը վերքեր չի բուժում եւ չպիտի բուժի։ Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, ապա Արցախն անդառնալի կկորցնենք։ Արցախյան ցավը պիտի ապրեցնի մեզ, պիտի կենդանի պահի Հայրենիքին վերատիրանալու երազանքը։
Դավաճան սրիկա, չես մարսելու, չի ներվելու, չես պլստալու։
Ներվերից ու հուզմունքից պռոշներս կրծելով անցել եմ Շուշիի կողքով։ Նույն ձեւի, արդարության վերականգնման համար, պատրաստ եմ կրծել քո քաղաքական կոկորդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել