Tert.am-ը գրում է.

ՌԴ Օմսկի շրջանի Վերխնի Կարբուշ գյուղի իշխանությունները, որոնց բնակիչները նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին`ճանապարհը վերանորոգելու խնդրանքով, անընդունելի անփութություն են ցուցաբերել և անտեսել են այս իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РБК լրատվականը:

«Դա բացարձակ անընդունելի անփութություն է տարածաշրջանային իշխանությունների կողմից:  Կարծում եմ, որ տարածաշրջանային իշխանությունները դրան ուշադրություն կդարձնեն և միջոցներ կձեռնարկեն»,-ասել է Պեսկովը:

Մի քանի տարի է, ինչ քաղաքացիները խնդրով դիմում են նահանգային նախարարություն: Պեսկովի խոսքերով` գյուղացիների զայրույթը իշխանությունների նկատմամբ միանգամայն արդարացված է:

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ կան շատ նման վայրեր, որտեղ ճանապարհների հետ կապված խնդիրներ կան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել